Մի՛ խաղացեք, առավել ևս, գրազ մի՛ եկեք ուրիշի զգացմունքների վրա, հակառակ դեպքում  չեք էլ իմանա,  թե այդ ամենն ինչպես խաղից կվերածվի իրական սիրո: Եթե խաղում եք, խաղացեք Ձեր կանոններով, բայց մի մոռացեք, որ յուրաքանչյուրն էլ ունի իր կանոնները, և դրանք կարող է լիել Ձեր կանոնններից շատ տարբերվել:

Սիրային նոր խաղի արդեն կարող եք ականատես լինել << Խաղ իմ կանոններով>> ֆիլմում, որտեղ կա սեր, արկածներ, պատահականություններ, ընկերություն և, ի վերջո, սիրող զույգի  անսպասելի միացում: 

Ֆիլմի անկանկալներից մեկը բաժանված զույգի՝ Անի Երանյանի և Մովսես Երեմյանի խաղն էր միևնույն ֆիլմում: Տևական բաժանումից հետո  դերասանները,  շատերի  համար անսպասելի,  ֆիլմի վերջում համբուրվում են՝ ի ցույց դնելով, որ աշխատանքն անկախ է անձնական խնդիրներից:

Երեկ տեղի ունեցավ ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա էին ֆիլմի ստեղծողներն ու դերասանական կազմը: ArmՏtar.am-ը  զրուցել է գլխավոր դերակատարների հետ և պարզել աշխատանքային   գործընթացի, նրանց միջև եղած հարաբերությունների և շրջանառվող լուրերի մասնրամասները:

Անի Երանյան.

Ինչո՞վ գրավեց ֆիլմը, որ համաձայնեցիք խաղալ;

Առաջնահերթ նրանով, որ այս ֆիլմը իմ ընկերների առաջին  աշխատանքն է,  և ես էլ որպես լավ ընկեր ամեն առիթով փորձեցի նրանց կողքին լինել և օգնել:  

Սերիալներում հիմնականում հանդես ես  գալիս տխուր, խորը  կերպարներում,իսկ գեղարվեստական  ֆիլմերում՝ հումորային կերպարներում,  կարո՞ղ ենք ասել, որ այս քայլը մտադրված է, որով ցանկանում եք  ցույց տալու Ձեր բազնակողմանի աշխատանքը էկրաններին:

Բնականաբար այդպես է, քանի որ կարծում եմ դերասանի համար շատ կարևոր  է տարբեր կերպարներ կերտելը  և ինձ համար շատ  լավ է , որ առաջարկում են տարբեր կերպարներ, որով ես կարողանում եմ խաղալ այն դերերը, որոնք սովորել եմ:

Սա Ձեր երկրորդ ֆիլմն էր կոմեդիայի ժանրում, Ձեզ դու՞ր է գալիս այդ ժանրը:

Այնպես չէ  որ տարբերություն եմ դնում, որ գեղարվեստական ֆիլմերում պարտադիր կոմեդիա պետք է լինի , պարզապես հաճելի է որ տարբերվող կերպարներ եմ կերտում: Բոլորը, չգիտես ինչու, հիշում են ինձ լացով, տխուր դերերով, բայց այստեղ լիարժեք տարբերվում եմ

Մովսեսի հետ խաղալը, քա՞յլ էր, որով  ցույց տվեցիք, որ դերասանությունը չի ճանաչում անձնական կյանք, և կարելի է չլինել ընկերներ, ունենալ խնդիրենր, բայց և խաղալ միևնույն ֆիլմում:

Բնականաբար, որովհետև ես այն դերասաններից չեմ, որ իմ անձնականը աշխատանքի մեջ խանգարի: Անձանականը՝ անձնական, աշխատանքը՝ աշխատաքն : Աշխատանքից դուրս իմ անձնականը ոչ մեկին չի վերաբերում և հենց  անձնականն էլ ֆիլմում չպետք է  խանգարի

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել