ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ... չէ, ավելի շուտ ԶԳՈՒՇԱՑԻՐ՝ ԿԱՐԾԻՔ։
Ինչի եմ զգուշացնում, որովհետև մարդ կա, կարող ա չի ուզում նախապես որևէ բան կարդալ դեռ չդիտված ֆիլմի, չխաղացած խաղի մասին։ Օրինակ՝ ես սրանից հետո այլևս ոչ մի թրեյլեր չեմ նայելու, ոչ մի ռեվյու չեմ կարդալու։ Մարքեթոլոգները խանգարում են հում արվեստը ըմբոշխնելուն ու մարսելուն։ Ստացվում ա, ինչ-որ բան էս սկսում դիտել, խաղալ, լսել, մեկ էլ կեսից հասկանում ես, որ վաղուց արդեն լիքը պատկերացումներ ունեիր ֆիլմի, խաղի, երաժշտության մասին... Ու էդ third-party սպասումները շատ են խանգարում, որ քո սուբյեկտիվ ընկալումն ու ֆիլմի սուբյեկտիվ իրականությունը միաձուլվեն հնարավորինս ներդաշնակորեն, պրոցեսը դարձնում են շիլա շփոթ։
Նիմֆոմանուհի, Մաս I: Դիտեցի։ Լավն էր։ Գլուխգործոց չէր, որովհետև չեմ կարծում, թե շատ խորքային էր ներկայացված նիմֆոմանուհին: Լուրջ, ֆիլմից մնացած առաջին տպավորությունն եմ հիմա գրում՝ չհագեցվածություն (եթե Թրիերի նպատակն էր, ապա՝ բրավո)։ Ամեն ինչ չափից դուրս մակերեսորեն, սխեմատիկ էր, չափից դուրս պարզ, տեղ-տեղ՝ քառակուսի։ Ընդամենը՝ պատմություն հանուն պատմության։ Մյուս կողմից, ա դե նիմֆոմանուհու մասին ինչ կարելի ա ասել, բացի նրանից, որ ինքը անկառավարելիորեն ուզում ա դոմփվել։ Հնարավոր է՝ ոչինչ։ Հնարավոր է, եթե դու իրոք մեծն ռեժիսոր ես, դեռ լիքը ուրիշ բան ունենայիր ասելու։
Բան չունեմ ասելու, դեռ երկրորդ մասը չեմ դիտել, բայց դե դժվար կտրուկ տարբերվի առաջին մասից։ Պատմությունը մի քիչ էլ կծամծվի, սեր-մեր, տուդա-սյուդա, ու կբերվի իր տրամաբանական ավարտին։
Ինչ վերաբերում ա սեքսուալ տեսարաններին։ Այ մարդ, նորմալ իրա համար կինո ա, ինչ մի սկանդալային աղմուկ բարձրացրին էս տնաշեն մարքեթոլոգները, որ դեռ հայերն էլ սրանց ձեռը մի ամիս ա գժվեցին արդեն։ Հա, ասենք թե մի քանի տեսարան կա... Տեսարանները հանել, ֆիլմի անունը դնել «Կլեպտոմանուհի» հանգիստ «Հայֆիլմի» տեղ կանցնի:
Հ.Գ. Կրկնում եմ, սա առաջին դիտումից րոպեներ անց եմ գրում։ Հնարավոր է մի անգամ էլ դիտեմ, մի քիչ էլ մարսեմ, ինչ-որ շերտեր գան, որ էս անգամ չեն էկել տնաշեն ապրանքագետների պատճառով :)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/barseghyan/posts/10203104616914369?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել