Ահավոր մի բան է կատարվում երկրի հետ: Կանգ առեք: Սա Հայաստանի կործանումն է: Չի կարելի բնական ջրային ավազանի հետ այդպես վարվել: Դա կբերի էկոլոգիական աղետի: Սևանը Հայաստանի գոյության կարևորագույն սյուներից մեկն է: Այնտեղ ծրագրվող մասշտաբի ձկնաբուծություն իրականացնելը կբերի Սևանի ջրերի անկանխատեսելի ծավալների որակազրկման: Իսկ դրա էկոլոգիական հետևանքները ինչպիսին կլինեն դեռ որ մարդկությանը հայտնի չէ:
Էկոլոգիական շարժման հարգելի ակտիվիստներ, պայքարեք այս ծրագրվող հանցագործության դեմ: Տարեկան 50 հազար տոնա ձուկ աճեցնելու համար քանի հարյուր հազար տոնա կեր ու աղբ պիտի լցվի Սևան: Սարսափելի է անգամ պատկերացնելը:
Կից նյութն` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



