Դաջվածքները մեզ հայտնի են դեռ վաղ ժամանակներից, սակայն, ինչպես կարելի է նրանցից վերջնականապես ձերբազատվել առանց անցանկալի հետևանքների, գիտեն քչերը:

Ինչպե՞ս ճիշտ հեռացնել անցանկալի դաջվածքները

Պատասխանում է «Ավանտա» բժշկական կենտրոնի բժիշկ-մաշկաբան Գրետա Դավթյանը:

-Դաջվածքի հեռացումը շատ պատասխանատու գործընթաց է, քանի որ նրա հեռացման համար հարկավոր է համապատասխան լազերի գրագետ կիրառում և միայն որի ճիշտ կիրառման դեպքում էլ հնարավոր է հեռացնել դաջվածքը՝ առանց հարակից հյուսվածքները վնասելու: Այդ իսկ պատճառով դաջվածքների հեռացումը հարկավոր է իրականացնել միայն մասնագիտացված բժշկական կենտրոններում: Լազերային ճառագայթի ազդեցության ճիշտ ընտրված ռիթմը հնարավորություն է տալիս հեռացնել մաշկի ներսում գտնվող գունանյութը՝ առանց սպիների և անցանկալի հետևանքների առաջացման: Ահա այդ պատճառով էլ միայն մասնագիտացված կլինիկայում է հնարավոր դաջվածքների արագ, անվտանգ և առավելագույնս արդյունավետ հեռացումը:

Ինչպե՞ս է կատարվում գործընթացը

-Լազերի լույսն ընտրողաբար ազդում է դաջվածքի ներկանյութի վրա, որն էլ քայքայում է մաշկի էպիդեռմալ և դեռմալ շերտերում գտնվող ներկանյութի միկրոմասնիկները: Գործողության ավարտից հետո սկսվում է ակտիվ շրջան, 3-4 շաբաթ տևողությամբ, որի ընթացքում ներկանյութի միկրոմասնիկները օրգանիզմից դուրս են մղվում ավշային համակարգի միջոցով: Բարդ տիպի դաջվածքները, ի տարբերություն պարզ դաջվածքների, հեռացվում են մի քանի այցելության ընթացքում: Այցելությունների քանակը պայմանավորված է դաջվածքի խորությունից, խտությունից և օգտագործված գունանյութի որակական հատկանիշներից: Այս մեթոդը ողջ աշխարհում համարվում է դաջվածքների հեռացման ամենաարդյունավետ և անվտանք մեթոդը` հնարավորություն տալով ոչ միայն վերացնել անցանկալի դաջվածքը, այլև շտկել կատարված դաջվածքի թերությունները: Տվյալ լազերի տեսակը, որը կիրառվում է «Ավանտա» բժշկական կենտրոնում, հնարավորություն է տալիս արագ, անցավ և անվտանգ հեռացնել ցանկացած բարդության դաջվածքներ՝ անկախ կատարման ժամանակահատվածից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել