Panorama.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2014 թվականի մարտի 6-ին ընդունել է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողներ Ա. Ղազարյանի, Ա. Ավետիսյանի, Տ. Օհանջանյանի և Վ. Մուրադյանի ծնողներին, ինչպես խոստացել էր 27.02.2014թ. կառավարության նիստից հետո նրանց հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Մոտ հինգ ժամ տևած հանդիպման ընթացքում, մանրամասն քննարկվել են զինծառայողների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, կատարված աշխատանքը, ձեռք բերված արդյունքները:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ բաժնում քննվող գործերով բաժնի պետ Կ. Հարությունյանը, մահացած զինծառայողների ծնողներին հանգամանալից ներկայացրել են քրեական գործերի ընթացքը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից, տեղում, տրվել են համապատասխան ցուցումներ, սահմանվել է դրանց կատարման և զեկուցման հստակ ժամանակացույց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել