Aroxj.am-ը գրում է.

ԱՄՆ-ում փորձարկվում է սրտի փոխպատվաստման էլեկտրոնային խթանիչ

ԱՄՆ-ի կլինիկաներից մեկում հիվանդին սրտի նոր փոքրիկ անլար էլեկտրոնային խթանիչ են փոխպատվաստել: Նոր խթանիչը կարող է վիրաբուժական վիրահատությունը փոխարինելմիջմաշկայինով, հիվանդի կրրծքավանդակի վրա կտրվածքներ և սպիներ չառաջացնել:  Բժիշկ Դանիել Քանթիլիոնի ղեկավարությամբ արդեն երրորդ հիվանդն է փորձում նոր սարքի՝ Nanostim-ի արդյունավետությունը: Բժիշկները խթանիչը ներդնում են ոտքի երակի մեջ եւ այն երակի միջոցով ուղարկում սիրտ: Սարքի մարտկոցը պետք է փոխել ամեն 8 տարին մեկ: Կարդիոխթանիչը կարգավորում է շատ դանդաղ սրտխփոցը: Այս սարքը 10 տոկոսով ավելի կարճ է, քան սովորական կարդիոխթանիչները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել