Վազգեն Սարգսյանը 1989 թվականին մի քանի օր անցակացրել էր Ջավախքում և իր տպավորություններով կիսվել ընդարձակ հոդվածում, որը տպագրվել էր «Գարուն» ամսագրում` «Քարի մեջ արյուն կա» վերնագրով: Ստորև ներկայացնում եմ մի պատառիկ այդ հոդվածից:
….Ցավալին միայն այն չէ, որ հայկական թերթերը փակվում են, այլ այն, որ Հայաստանի մամուլի բաժանորդագրությունը ևս խոչընդոտում են: Նման շշուկներ, ցավոք, նաև Ախալքալաքում ընկան ականջս: Չեմ հավատում: Չեմ ուզում հավատալ: Ում-ում, բայց մեր ու վրացոնց հարաբերություններում նման ցածրակարագ դրսևորումներ չեն կարող լինել: Երեկվա անգիր ու անմշակույթ ազգերը, որ զարգացել են և իրենց սահմանադրության մեջ մարդակերությունն արգելող կետ ունեն արդեն, վախենամ վաղը մեզ եղբայրություն քարոզեն: Մեզ, որ նույն արմատից ու էն գլխից ենք գալիս, ու մինչև ահեղ դատաստան ուս ուսի պիտի գնանք: Բա երեսատեղ չունենա՞նք աղաղակելու՝ դմակ ունեք, քամակներդ ծածկեք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/552576281507781?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել