1in.am-ը գրում է.

Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի հարսանիքը տեղի կունենա մայիսի 24-ին: Տոնակատարությունը կանցկացվի Փարիզում: Ինչպես հաղորդում է spletnik.ru-ն, այս մասին Քարդաշյանը հայտնել է հաղորդավար Ռայան Սիքրեստին, որը նաև Keeping Up With the Kardashians ռեալիթի-շոուի պրոդյուսերն է:

«Մենք շատ հանգիս հարսանիք կունենանք: Աստիճանաբար մենք հասկացանք, որ ցանկանում ենք, որպեսզի այն այդքան ճոխ չլինի, ինչպես պատկերացնում էիք»,- ասել է Քիմը:

Նրա խոսքերով` Քանյե Ուեսթը մասնակցում է արարողության նախապատրաստություններին, սակայն կան հարցեր, որոնցով բացառապես ինքն է զբաղվում:

Առայժմ չի հաղորդվում, թե հյուրերը Փարիզում որտեղ կհավաքվեն: Հայտնի է միայն, որ զույգը պատրաստվում է վճարել իրենց շատ ընկերների ճանապարհածախսը դեպի Եվրոպա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել