Ռուսական լրատվամիջոցներն այսօր մի շատ մտահոգիչ տեղեկատվություն տարածեցին. Համաձայն հրապարակումների` Ռուսաստանը հեշտացնում է քաղաքացիություն ստանալու կարգը ՆՈՒՅՆԻՍԿ նրանց համար, ում ծնողները ժամանակին ապրել են ԽՍՍՀ ի տարածքում, կամ ՌԴ ում: Սա նշանակում է, որ Հայաստանում մնացած ամբողջ բնակչությունը (բացառությամբ չնչին տոկոսի) ՊՈՏԵՆՑԻԱԼ ՌԴ «քաղաքացի» է: Մի բան էլ` պարտադիր է նախկին քաղաքացիությունից հրաժարվելը: 
Ես իհարկե վերլուծաբան չեմ, ոչ էլ բախտ նայող, բայց ինձ թվում է, որ մեկ պետություն ստեղծելու ռուսական քաղաքականության սուր ծայրը հենց քաղաքացիություն ստանալու կարգը սահմանող օրենսդրությունն է, մտածել է պետք ու սարսափելին այն է, որ օրինակ երեք երեխա ունենալու համար Ռուսաստանում մինչև 40 000 $ են տալիս, իսկ քո երկրում` 3000%, այն էլ կեսը հիմա կեսը 18 տարի հետո սկզբունքով, զինվորականի թոշակը մոտ 4-5 անգամ ցածր է ՌԴ ի զինվորական թոշակից ու այսպես շարունակ: Մի խոսքով` ՏՂԱ ԵՍ ԴԻՄԱՑԻ գայթակղությանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել