ՇՏԱՊ` Նախախորհրդարանի չորս երիտասարդ աջակիցների` Եղիա Ներսիսյանին, Գեւորգ Սաֆարյանին , Հարութ Մալխասյանին եւ Հովհաննես Ղազարյանին հենց նոր ազատեցին Ոստիկանության Աշտարակի քաղմասից: Ավելի վաղ, ժամը 7--ի սահմաններում նրանց ձեռբակալեցին Երեւանում, Լենինգրադյան պողոտայում, երբ նրանք վերադառնում էին Արտաշավան, Սաղմոսավանք, Օհանավան եւ չորս այլ գյուղերի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիայից ընդդեմ այդ գյուղերը ջրազրկող մասնավոր ՀԷԿ-ի կառուցման: Նշենք, որ ակտիվիստներից աղջիկներն ու գյուղացիները թույլ չէին տվել բողոքի վայրում ձեռբակալել մեր երիտասարդներին, ուստի ոստիկանները նենգաբար կատարեցին դա ժամեր անց, արդեն քաղաքում: Այժմ տղաները գտնվում են Նախախորհրդարանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/723009157732641?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



