Tert.am-ը գրում է.

Այժմ արդեն Մաքսային միության և Եվրասիական ինտեգրացիոն ձևաչափում Հայաստանի ներգրավումը հանգեցնելու է Հայաստանի առավել մեծ մեկուսացմանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ավելացնելով. «Պուտինն իր քաղաքականությամբ իրեն դրել է իր երկիրը մեկուսացնելու վտանգի տակ և որպես մեկուսացումից դուրս գալու փորձնական քայլ՝ անցել է դաշնակիցների հավաքագրման գործընթացին: Որ ցույց տա աշխարհին, որ ինքը մենակ չի, և թեկուզ նման քաղաքականություն վարելով Ուկրաինայի հանդեպ` ունի դաշնակիցներ»,-ասաց Արթուր Սաքունցը:

Վերջինիս խոսքով՝ նման մեկուսացումը շատ ավելի թանկ կարող է անդրադառնալ Հայաստանի նման պետության վրա:

Հիշեցնենք, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի երեկ տեղի ունեցած նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացը գրավում է ԱՊՀ-ի իրենց գործընկերներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել