«Նաղդի» դեմ քայլ չանելու համար հայն իր մեջ ունի պահած, գուրգուրած միլիոն հատ «բա, որ հանկարծ», սկսած՝ «բա, որ հանկարծ կատուն գա ինձ վրա»ից՝ մինչև «բա, որ փուստ անցնի» կամ «բա, որ էլի խաբեն»: Մարդը «նաղդ» իրեն հալածողի, իրեն կողոպտողի, բռնաբարողի գլուխը չի ջարդում, պատճառ բերելով միլիոն հատ «բա, որ հանկարծներից» մեկը: Ազատության համար չի պայքարում, հեղափոխություն չի անում, դավաճաններին չի պատժում, մտածելով՝ «բա, որ համկարծ» օտար ուժերի կողմից լինի սարքված: Երկրից փախչում է, դրսում, ազատ աշխարհում էլ ոչինչ չի անում, մտածելով՝ «բա, որ հանկարծ» տանը մնացած հարազատներին ճնշեն: Ինքը չի պայքարում, պայքարողին էլ հալածում է, թե «բա, որ հանկարծ» շառն իր վրա գցեն...

 Լա՜վ, ձեր ցավը տանեմ, բա սենց ո՞նց կարելի ա ապրել, բա, որ համկարծ մի օր վեր կենանք տեսնենք պրծել ենք, էլ չկանք ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել