Life.panorama.am-ը գրում է.
Գարնանային մեկամսյակը կանանց ամենասիրելի տոնն է: Տոն, որը ծննդյան պես գեղեցիկ ու թանկ է. կանանց համար թանկ՝ կարևոր իմաստով, տղամարդկանց համար թանկ՝ բառի բուն իմաստով:
Life.Panorama.am-ը մինչև մեկամսյակի ավարտը ձեզ կներկայացնի հանրության կողմից ճանաչված ու սիրված իգական և արական սեռի ներկայացուցիչների ՈՒՐԱԽ ու «ՏԽՈՒՐ» մտորումները…«Տխուր», իհարկե, տղամարդկանց համար…
Արուսիկը, կամ, ինչպես ասում են DJ Վակցինան Life.Panorama.am-ին պատմեց, որ իր բոլոր տոներն է աշխատանքի մեջ անցկացնում: «Նույնիսկ չեմ էլ կարող հիշել, թե երբ է եղել, որ ռոմանտիկ տարբերակով եմ անցկացրել: Եվ դա իմ ցանկությունն է, ինքս եմ որոշել նման կերպով ապրել և այդ կյանքից լիարժեք բավարարված եմ»:
Այս տարի ևս կանանց տոնը նա գործնական միջավայրում է անցկացնելու: Հենց մարտի 8-ին Ծաղկաձորի «Ռոյալ» ժամանցի կենտրոնում միջոցառում կունենա, որից մի քանի օր անց նրան սպասում են Ստեփանակերտում: Ինչպես ինքը նշեց, դեռևս պատրաստ չէ «ժամանակ վատնել» տղամարդու վրա: Այսօր չկա այն տղամարդը, ում համար կարող է ժամանակ «գողանալ» իր կյանքի երկու կարևոր աղբյուրներից՝ երեխայից և ընտանիքից, և տալ նրան:
Սակայն այդ ՄԻԱԿԻ բացակայությունը չի խանգարում, որպեսզի նա ստանա շատ տոնական նվերներ և գեղեցիկ ծաղիկներ: «Միանշանակ, նվերներ ու ծաղիկներ ստանում եմ այդ օրերին, և ոչ միայն… Նվիրում են ակումբում ներկա երկրպագուները, պատահում է՝ տուն են ուղարկում անանուն նվերներ… Բայց ես դեռևս տոկուն եմ և սիրտս չի կպնում որևէ մեկին… Սակայն շնորհակալ եմ նվերների և ուշադրության համար», -նշեց դիջեյ Արուսիկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ