1in.am-ը գրում է.

Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանը սադրանքներ է պատրաստում ուկրաինացի զինծառայողների համազգեստ հագած մարդկանց մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է UNIAN գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի ղեկավար Եվգենի Պերեբինիսը:

Նրա խոսքերով` օպերատիվ տեղեկատվության կա այն մասին, որ ռուսական կողմը սադրանք է պատրաստում Ղրիմի տարածքում:

«Սադրանքները կիրականացնեն ուկրաինացի զինծառայողների համազգեստ հագած անձինք: Այս կապակցությամբ նման սադրանքների մասին նախազգուշացնելու նպատակով մենք հայտարարում ենք, որ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր զինծառայողները գտնվում են տեղակայման վայրերում և չեն կարող որևէ կապ ունենալ նման գործողությունների հետ»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել