Tert.am-ը գրում է.
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 6-ին հանդիպել է Շվեյցարայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ։
Հայաստանի արտգործնախարարը Դիդյե Բուրկհալտերին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջյունները և գրավոր ուղերձը։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ և քննարկել հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը առնչվող հարցեր։ Հատուկ կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/03/06/edvard/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



