Ես ֆեյք եմ: Երբեք ոչ մեկին անկապ չեմ վիրավորել: Այս օրենքը իմ դեմ է: Այսինքն իմ չէ, եթե ես վիրավորանք գրեմ, որևէ կայք տանի, նրան կոճկելու են: Կամ փորձելու են:
Սա ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավորների վայ նախաձեռնությունն է:
Ասեմ, որ վիրավորանքը պետք է պատժվի: Գոնե այնքան, որքան Աժ-ում է պատժվում, այլապես վիրավորանք չէ: Ես տառացիորեն կմնամ ԱԺ-ի չվիրավորանքների սահմանում ու ԵԹԵ ԵՍ ՀԻՄԱ պարոնայք Արմեն Ռուստամյանին, Դավիթ Հարությունյանին, Էդմոն Մարուքյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Թևան Պողոսյանին և Ստեփան Դեմիրճյանին ԱՍԵՄ ՉԱԹԼԱԽ, խնդրում եմ չնեղանաք, քանի որ այն տեղավորվում է չդատված խորհրդարանական լոգիկայի մեջ:
Իմ սիրելի կայքերը հանգիստ սա կարող են վերցնել ու հրապարակել ինձնից` ֆեյքիցս, դժվար թե մեկը ռիսկ անի ձեզ դատի տալ սրա համար` անվիճելի նախադեպ ունենք:



