Այնքան եմ ափսոսում, որ երբ այսօր Սուրիկ Խաչատրյանը հուզված ասում էր, թե ուզում է միայն իր արարքների համար պատասխան տալ, իմ հարգելի գործընկերներից որեւէ մեկը իրեն չհարցրեց, թե բա ինչո՞ւ պատասխան չտվեց մարզպետի իր առանձնասենյակում դպրոցական ծեծելու համար: Կամ երբ ոչ պակաս հուզված հարցադրումներ էր անում, թե արդյոք իրենք էլ չէի՞ն օգնի իրենց վատ վիճակում գտնվող եղբորը, եթե արարքը մարդասպանություն չէ կամ մեկի ընտանիքին խորապես չեն դժբախտացրել՝ էլի չհարցրեցին, թե բա ինչու իր եղբայրների երկու որդիներին, որոնք մարդասպանություն էին հենց արել՝ դանակահարելով սպանելով մի երիտասարդի, մեկին պատժից պրծացրեց, մյուսն էլ վաղաժամկետ ազատ արձակվեց... Գուցե թե հին գործեր են, եւ այդ պատճառով իմ երիտասարդ գործընկերները չէին հիշում այս ամենի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել