Պարզ է, որ իւրաքանչիւր լրատուական կայքի, հեռուստաալիքի առաջնային խնդիրներից մէկը իրենց ռեյտինգն է:
Բոլորն էլ գիտեն, որ կան թեմաներ, որոնք այսպէս ասած ռեյտինգաբեր են:
Բայց այդ թէմաներից շատերը իրենց բնոյթով տափակ են, հիմարութիւն են, երբէմն կեղծ են ու մեծամասամբ վնասակար ազդեցութիւն են ունենում հանրութեան տարբեր շերտերի վրայ:
Կամայական լրագրող, լրատուական կայք կամ հէնց հեռուստաալիք, ոչնչով չի տարբերւում այն նորութեան բովանդակութիւնից, որոնք ընտրում է սոսկ ռեյտինգ ապահովվելու համար:
Այսինքն, եթէ նրանք կամենում են պոռնոգրաֆիկ նորութիւններով ռեյտինգ ապահովուել, ուրէմն նրանք դա են: Եթէ կամէնում են Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի արւարձաններից մէկում կատարուած սպանութեան լուսաբանուամբ ռեյտինգ ապահովուել, ուրէմն նրանք դա են: Եթէ կամենում են բռնութեան տեսարանների նկարահանմամբ ռեյտինգ ապահովուել, ուրէմն նրանք դա են:
Մնացած պատճառաբանութիւնները ստեր են, իրենք իրենց հիմարութիւններն արդարացնելու համար:
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/384613.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել