Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրա տիկինը՝ Կառլա Բրունին, մտադիր են դատարանում մասնավոր կյանքի ներխուժման մասին հայց հարուցել անձնական խոսակցությունների ձայնագրությունների հրապարակման փաստով: Այդ մասին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Դիկտոֆոնային ձայնագրությունները գաղտնի կատարել Է Սարկոզիի նախկին խորհրդական Պատրիկ Բյուիսոնը: Նախօրյակին միանգամից երկու հրատարակություններ՝ Canard Enchaine-ը եւ Atlantico-ն, քաղվածքներ են հրապարակել «հարյուրավոր ժամերի» հասնող այդ ձայնագրություններից:

Նյութերը հավաքվել են 2007-ից մինչեւ 2012 թվականներն ընկած ժամանակամիջոցում եւ բովանդակում են, մասնավորապես, երկրի կառավարությունում վերաբաշխումների շուրջը մի շարք բանակցությունների ձայնագրություններ, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախկին առաջին տիկնոջ՝ Կառլա Բրունիի ցինիկ եւ խայթիչ մեկնաբանություններն ամուսնու զինակիցների հասցեին:

Ինչպես հաղորդել Է France-Presse գործակալությունը, ընտանեկան զույգը մոտ ժամանակներս կդիմի Փարիզի բարձրագույն ատյանի դատարան: Սարկոզիների փաստաբանների խոսքով՝ իրենց սպասարկյալները «չեն կարող ընդունել այն փաստը, որ անձնական բնույթի դիտողությումները, որոնք համարվում են գաղտնի զրույցներ, ձայնագրվել եւ տարածվել են առանց իրենց համաձայնության»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել