Ամերիկյան Օկլահոմա նահանգի բնակիչ Բիլլի Օուենը ոչ միայն կարողացել է հաղթահարել մահացու հիվանդությունը, այլև դրա շնորհիվ կյանքում գտել է իր կոչումը:
2009թ.-ին նախկին մեխանիկի մոտ բժիշկներն ախտորոշվել էին քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակ՝ սինոնազալ ուռուցք, որն ախտահարում է քթային խոռոչը: Բիլլիի համար այդ նորությունը վերջնագրի պես հնչեց: Վիճակագրության համաձայն՝ այդ հիվանդությամբ տառապող մարդկանց միայն 10% է կարողանում ողջ մնալ:

«Իմ միակ հույսն էր վիրահատությունը, բայց քաղցկեղն այնքան խորն էր ներթափանցել, որ բժիշկները ստիպված էին ամբողջովին հեռացնել աջ ակնախոռոչս, ինչպես նաև դեմքի աջ կողմի դիմային մկանները ու նյարդերը,- հիշում է մեխանիկը,- ինձ չափազանց դժվար էր, բայց ես արեցի ամենը, որ կնոջս և փոքրիկ տղայիս կարողանայի մնալ հետ որքան հնարավոր է երկար»:

Վերականգնողական փուլի ավարտից հետո տղամարդը հասկացել էր, որ այլևս չի կարող կատարել իր սիրելի աշխատանքը: «Ես չէի կարող մարդկանց այդպիսի վտանգի ենթարկել: Եթե ես որևէ մի փոքրիկ դետալ չնկատեմ, մոտոցիկլիստի կյանքը մահացու վտանգի կենթարկեմ»,- ասում է Բիլը:

Չցանկանալով նահանջել՝ Բիլլին որոշեց օգտվել իր արտաքին տեսքի փոփոխություններից: Նա երաժշտական տեսահոլովակներում ակտիվորեն նկարահանվում է զոմբիի կերպարում և տարբեր հեռուստատեսային շոուներում: Ամերիկացին ուշադրություն չի դարձնում իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ արտաքին տեսքը շահագործելու համար: Նրա համար ամենակարևորը կրկին աշխատանքի մեջ ներգրավվելն է և ընտանիքի համար գումար վաստակելը:




