Բազմաթիվ ծնողներ մտահոգվում են, երբ իրենց երեխաները շատ ժամանակ են ծախսում ինտերնետում և շատ են տարվում իրենց սմարթֆոններով ու պլանշետներով: Այնուամենայնիվ, համակարգչային գիտելիքները հետագա կյանքի ողջ ընթացքում կարող են պետք գալ երեխաներին: Հարկ չկա ձեր երեխաներին հեռու պահել տեխնոլոգիական նորամուծություններից: Որոշ տեխնոլոգիական սարքավորումների չափավոր օգտագործումը միայն բարենպաստ ազդեցություն կունենա ձեր երեխայի վրա: Այս հոդվածում ներկայացված են այնպիսի տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք հատուկ նախատեսված են երեխաների համար: Այս սարքավորումների օգնությամբ նրանք կարող են հետազոտել, խաղալ և մեծանալ: Դրանց մի մասը ձեր երեխային կօգնեն ծրագրավորման նոր լեզու սովորել, մյուսները՝ խնդիրներ լուծելու կարողություններ ձեռք բերել: Այս խաղալիքները զգալիորեն տարբերվում են այն խաղալիքներից, որոնցով մենք ենք խաղացել մեր մանկության տարիներին: Դուք ինքներդ էլ կհամոզվեք դրանում՝ կարդալով այս ցուցակը:
10 Ubooly

Երեխաները պատասխանատվության զգացում կարող են ձեռք բերել՝ խնամելով տնային կենդանիների: Այնուամենայնիվ, որոշ երեխաներ ալերգիա ունեն շան կամ կատվի մազից: Այդ դեպքում նրան կարող է փոխարինել ռոբոտ-կենդանին, որը կրկնակի ուշադիր է և ալերգիայի չի հանգեցնում: Հենց այդպիսի ռոբոտ է Ուբոլին: Նա կարող է անեկդոտներ և հեքիաթներ պատմել ու խաղեր խաղալ ձեր երեխայի հետ: Այն աշխատում է iOS-ով և Android-ով:

Sphero 2.0-ն մի գնդակ է, որը արտադրվել է Orbotix ընկերության կողմից: Այս գնդակը կարող է հեռակառավարվել հեռախոսից: Գնդակը կարելի է նաև փոխարինել ինչ-որ խաղալիք կենդանիով, ապա հեռակառավարել այն: Այս սարքավորումը միայն խաղալու համար չէ նախատեսված: Sphero 2.0-ն կարող է օգտագործվել երեխաներին մաթեմատիկա և ծրագրավորման լեզու սովորեցնելու համար: Սրանով սովորելը շատ ավելի զվարճալի է, քան դպրոցում անցկացվող տաղտկալի դասերը: Այս գնդակը կարող է վայրկյանում 2 մետր վեր թռչել գետնից: Հեռակառավարման համար պարզապես պետք է դիպչել դրան միացված բջջային հեռախոսին կամ պարզապես թեքել այն: Sphero 2.0-ն արժե 129.99 դոլար:
8 MiP

MiP-ն ավելի շատ ծառայում է իբրև զվարճալի, քան թե ուսուցողական խաղալիք: Այս խաղալիքը կառավարվում է iOS-ի և Android-ի բջջային հեռախոսների օգնությամբ: Ձեռքի ընդամենը մի շարժումով դուք կարող եք ստիպել, որպեսզի MiP ռոբոտն առաջ շարժվի, վազի կամ պարի մեկ այլ MiP ռոբոտի հետ: Նրա վրա կարելի է տարբեր իրեր տեղադրել և այդ վիճակում այս ու այն կողմ վազեցնել նրան: Այս խաղալիքը միայն սև ու սպիտակ գույներով է հասանելի: Խաղալիքի արժեքը կազմում է 119 դոլար:
7 Primo

Primo-ն մի խաղալիք է, որը հնարավորություն է ընձեռում երեխաներին ծրագրավորման լեզու սովորել, նախքան նրանց կարդալ սովորելը: Այն բաղկացած է երեք հիմնական տարրերից՝ Կուբետո անվանմամբ ռոբոտից, հրահանգների մուտքագրման համար նախատեսված ինտերֆեյսից և ցուցումներ պարունակող բլոկներից, որոնց վրա ցույց է տրված, թե ինչպես պետք է շարժվի այս ռոբոտը:
Երեխան պետք է բլոկները ճիշտ հերթականությամբ դասավորի, ինչի շնորհիվ էլ Կուբետոյին իր առջևի արգելքները շրջանցելու հրահանգ է ուղարկվում: Անգամ առանց ծրագրավորման բարդ ալգորիթմները հասկանալու 4-7 տարեկան այս խաղալիքի միջոցով երեխան կարող է որոշակի պատկերացում կազմել ծրագրավորման մասին: Այս խաղալիքն արժե 281.83 դոլար:
6 Nabi 2

Nabi 2-ը երեխաների համար նախատեսված հատուկ պլանշետ է: Երեխաները կարող են անզգույշ լինել և գետնին գցել պլանշետը, սակայն պետք չէ անհանգստանալ: Այս պլանշետը սիլիկոնե թափարգել ունի, ինչի շնորհիվ այն ընկնելիս չի վնասվում: Այդ սիլիկոնը անվտանգ է, եթե նույնիսկ երեխան սկսի կրծոտել այն: Այս սարքավորումը նախատեսված է ուսուցողական նպատակների համար: Դրա մեջ ինտեգրված է մի ուսումնական համակարգ, որը հայտնի է Fooz Kids University անվանմամբ: Դրա շնորհիվ փոքրիկը կարող է կարդալ, սովորել, խաղալ, լուսանկարել և լուսանկարներ խմբագրել: Nabi 2-ն արժե 179.99 դոլար:
Շարունակելի...



