Tert.am-ը գրում է.

Մինչև չդադարեցվի Երևան-Ապարան ջրատարի վրա կառուցվող ՀԷԿ–ի շինարարությունը, ժողովուրդը, ով այսօր փակել էր Երևան–Ապարան ավտոճանապարհը, ձեռ չի քաշելու, Tert.am-ին ասաց բողոքի ակցիայի մասնակից Ավետ Ավագյանը։

«Եթե Կառավարությունն ու ղեկավարությունը տեր չկանգնեն, ամբողջ օրը միտինգ ա լինելու, ցույց է լինելու, ճանապարհը փակելու ենք, ավելի վատ է լինելու և՛ ժողովրդի, և՛ Կառավարության համար: Մեր ժողովրդի գլխին էս ի՞նչ են բերում, քի՞չ են թալանում, էս էլ թալանե՞ն։ Ու ասեմ՝ այսօր ամբողջ տղամարդկությունն է կանգնել, վաղը, եթե տեր չկանգնեն» կնիկ, էրեխա, մանկապարտեզ, կանգնելու են»,- Tert.am-ին ասաց Ավետ Ավագյանը, ով ներկայացավ որպես՝ մարդ, ով տնկել է այդ այգիների 80 տոկոսը։

Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզի 7 գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը՝ պահանջելով կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ կառուցելու շինարարությունը: Ոտքի են կանգնել Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակիչները, որոնք համոզված են, որ ջրատարի վրա ՀԷԿ-ի կառուցմամբ չորանալու են 40 հազար հա այգիները:

Հաղորդվել էր նաև, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, փորձել է համոզել գյուղացիներին, որ կասեցված է ՀԷԿ-ի շինարարությունը, մինչդեռ գյուղացիները փաստում են, որ նոր խողովակներ են բերվել: Ավելի ուշ ոստիկանները խոստացանհեռացնել ապօրինի շինարարության տարածքում գտնվող տեխնիկան:

Tert.am –ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը, ով բողոքի ցույցի մասնակիցների հետ է, տեղեկացրեց, որ ժողովրդին հավաստիացրել են, թե շինարարական տեխնիկան կհանվի, բայց ավելացրեց.«Հիմա եկել ենք ստեղ, որ մեխանիզմները հանեն, բայց բենզին կա, տրակտոր կա, բախտ չկա, որ տանեն: Մեկ էլ տրակտորիստ չկա: Որ քշեն-էթան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել