Մարդիկ տանն ավելի շատ պլանշետներ են օգտագործում, քան PC-ներ կամ բջջային հեռախոսներ: Նման եզրահանգման են եկել ամերիկյան Gartner ընկերության վերլուծաբանները` Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում իրականացրած հետազոտությունների արդյունքում:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, հարցվածները խոստովանել են, որ պլանշետները հիմնականում օգտագործում են էլեկտրոնային փոստն ստուգելու եւ նորություններ կարդալու համար: 81%-ը ստուգում է էլփոստը, 69%-ը նորություններ է կարդում, 63%-ը` ծանոթանում է եղանակի տեսությանը:
Բացի այդ հարցումը ցույց է տվել, որ պլանշետային համակարգիչ օգտագործողների ավելի քան կեսը նախընտրում է գրքերի, լրագրերի էլեկտրոնային տարբերակները թղթայինից: Գրքեր կարդում են պլանշետ օգտագործողների 30%-ը, այն դեպքում, երբ նոութբուք օգտագործողներից միայն 13% է դրանով զբաղվում:
ՄԻ խոսքով բավական խնդալու ա, որ 300.000 դրամ տարել տվել ենք մի բանի, որն ըստ նշանակության չենք էլ օգտագործում: Կարևորը գիտենք որ ունենք ) Նույն գործողություննրը կարող էինք կատարել ցանկացած միջին գնի հեռախոսով: Եթե I pad-ով խաղ խաղալու ժամանակ չունեք, ավելի լավ է չգնեք, անկեղծ եմ ասում: