Lurer.com-ը գրում է.
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Սևաստոպոլի բնակիչները, որն Ուկրաինայում ունի պետական նշանակության քաղաքի կարգավիճակ, կմասնակցեն Ղրիմի կարգավիճակի շուրջն անրկացվելիք հանրաքվեին, որ նշանակված է մարտի 16-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ինքնավարության Գերագույն խորհրդի պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովը:
«Սևաստոպոլի բնակիչները, որն, Ուկրաինայի վարչատարածքային բաժանման համաձայն՝ չի մտնում Ղրիմի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ, կմասնակցեն մարտի 16-ի հանրաքվեին, որտեղ առաջադրվում է տարածարջանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը»,-ասել է նա:
«Մենք Սևաստոպոլին հնարավորություն ենք ընձեռում հայտնելու իր կարծիքը»,- ասել է պատգամավորը Ղրիմի խորհրդարանի նիստից հետո, որտեղ որոշում է ընդունվել հանրաքվեի օրվա և հարցերի ձևակերպման վերաբերյալ:



