1. Երբ հովիվն անվճռականություն է ցուցաբերում, պետք չէ զարմանալ, որ հոտը վախեցած ընկրկում է: Նիրինգ

2. Բնավորությունը սկզբունքների համաձայն գործելու ընդունակությունն է: Կանտ

3. Երբ առնետները փախչում են նավից, ղեկի մոտ հաստատակամ մարդ պետք է կանգնի: Հաուպտման

4. Մարդն առանց կամքի նույնն է, ինչ ստնտուն՝ առանց կաթի, զինվորն՝ առանց զենքի կամ ճանապարհորդն՝ առանց դրամի: Պետյե

5. Վճռելու անընդունակությունը միջակության նշան է: Սեյ

6. Աննկուն ոգին կարող է կոտրվել, բայց ոչ հպատակվել: Սենեկա Կրտսեր

7. Վճռականությունից զուրկ մարդը երբեք ինքն իրեն չի պատկանում: Ջոն Ֆոսթեր


8. Մարդու բնավորությունը կարելի է իմանալ այն ժամանակ, երբ նա քո պետը դառնա: Ռեմարկ

9. Ազնվությունը իմաստության գրքի առաջին գլուխն է: Թոմաս Ջեֆերսոն

10. Յուրաքանչյուր մարդ օրը գոնե հինգ րոպե հիմար է, իմաստությունն ամփոփված է 5 րոպեն չգերազանցելու մեջ: Էլբերտ Հուբարտ

11. Մի գնա այնտեղ, ուր ճանապարհը կտանի, այլ այնտեղ, ուր ճանապարհ չկա և քո հետքը թող այնտեղ: Ռալֆ Վալդո Էմերսոն

12. Ես չեմ կարողանում որևէ բան թաքցնել այն մարդկանցից, ում հետ կապված եմ: Իմ բերանը չի կարող փակ մնալ այն մարդկանց մոտ, ում առջև ես սիրտս եմ բացել: Չարլզ Դիքենս

13. Եթե վատ մարդիկ չլինեին, չէին լինի նաև լավ փաստաբաններ: Չարլզ Դիքենս

14. Երջանիկ մարդը չափազանց գոհ է ներկայով՝ ապագայի մասին մտահոգվելու համար: Ալբերտ Էյնշտեյն

15. Արվեստի դերն է աշխարհը բնակելի վայր դարձնել: Վիլյամ Սարոյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել