Ադրբեջանը ու Թուրքիան մեր համար մեկ և երկու թշնամիներն են: Եղել են, կան ու կլինեն: Հնարավորության դեպքում կանցնեն-կտրորեն առանց նայելու:

Մինչև Բաքվի ու Անկարայի գլխին մեր եռագույնը չծածանվի, մենք հանգիստ ապրել չենք կարողանա:

Պուտին, Օբամա, Էշթոն. էս ամենը գլոբալ առումով անցողիկ է: Ժամանակավոր:

Մենք ենք ու մեր հողն ա: ՀՀ-ն, Արցախը ու Ջավախքը: Էս ունենք: Դեռ: Ու այս ամենը պահելու ու զարգացնելու համար ենք ստեղծված:

Սեփական անձը պետությունից վեր դասողի, սեփական անձը ազգից վեր դասողի ճակատագիրը դաժան է ավարտվում: Տեսնում ենք:

Եվ դա բոլորս պետք է հասկանանք` երեխայից մինչև տարեց, հասարակ քաղաքացուց մինչև բարձր պաշտոնյա:

Չհասկանանք, ապա էլի կցրվենք աշխարհով՝ կարոտով նայելով քարտեզի վրա ու դարդ անելով, թե ոնց նորից մեր էշ խելքից էլի մեր պետությունը կորցրեցինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել