Հրմշտոցի ու իրարանցումի մեջ մի հզոր ձեռք ինձ պոկեց, տարավ. Նարեկն էր, պահը բաց չէր թողել: Թաշկինակը շփոթված հանեց գրպանից ու սկսեց վախվորած քթիցս հոսող այունը սրբել ու գրեթե հրամայական տոնով ստիպեց ինձ ենթարկվել իրեն ու նստել իր մեքենան: «Գնացինք, քեզ չեմ թողնի այստեղ»,- ասաց ու բացեց մեքենայի դուռը: Նա ողջ երեկույթի ընթացքում լուռ հետեւել էր ինձ, մի քանի անգամ էլ առաջարկել էր առանձնանալ՝ ասում էր հետս խոսելու բան ունի, բայց ես կտրականապես մերժում էի: Հիմա իմ կամքից անկախ կամ էլ ճիշտ հենց իմ կամքով նորից նրա հետ էի: Մտածեցի՝ էլ հետը խոսելուց, աչքերին նայելուց փախչել չի լինի: Գնում էինք նեղ ու ծառաշատ փողոցով, մի տեսակ անտառ էր հիշեցնում:
- Ընկերուհիներիցդ ամենասիրունը դու ես,- մեքենան շատ կտրուկ կանգնեցնելով ճանապարհի հենց մեջտեղում ու շրջվելով իմ կողմ՝ ասաց Նարեկը: «Էլի խենթությունը բռնեց»,- մտածեցի ու հարցրի՝ բոլորին ուսումնասիրե՞լ ես:
-Չէ, չեմ ուսումնասիրել, դու իմ համար ամենասիրունն ես:
«Քեզանից էլ չեմ վախենում»,-մտքումս խոստովանեցի՝ ուղիղ նրա աչքերի մեջ նայելով: Իսկ աչքերը կարմրած էին ու թաց, ծովի պես խորը ու հենց այդ խորության մեջ ինձ կորցրեցի, դարձա ավելի համարձակ: Ուժերս լարեցի ու ամուր գրկեցի նրան, նա երեւի չնկատեց էլ, որ իր ջերմությունից աչքերս լցվեցին: Նա ինձ էր սեղմում իր գրկում, ես՝ նրան ու ցավեցնելու չափ ամուր: Շուրթերն էլ զգուշորեն սահում էին դեմքիս վրայով, այնքան զգուշորեն, կարծես վախենում էր ինձ ցավ պատճառելուց: Համբույրի պես քնքուշ էին նաեւ ձեռքերը, որ զգուշորեն թափանցեցին բլուզիցս ներս:
«Նազելիիիիի, քեզ ոնց եմ սիրումմմմմմ»,- ասելով ձեռքը տարավ կրծկալիս կապիչին:
-Նարե՜կ, խնդրում եմ, պետք չէ, ոչ այստեղ: Միանգամից իրականություն վերադառնալով՝ Նարեկը հետ քաշվեց ու մի պահ քարացած նայեց վրաս, բայց մի պահ… հետո ավելի ուժեղ թափով ընկավ վրաս ու սկսեց ագահորեն համբուրել դեմքս, պարանոցս՝ միաժամանակ դանդաղ արձակելով բլուզիս կոճակները: Աչքերն իջեցրեց դեմքիցս ու կրքոտ հայացքով զննեց սեւ, քողի պես թափանցիկ կրծկալիս տակ թաքնված կրծքերս, հետո հայացքը նորից բարձրացրեց աչքերիս… կրքից ու ցանկությունից սկսեցի դողալ… բայց կեսգիշերի սառը քամին սթափեցնող էր ու դառը, անցանկալի:
Անխուսափելի էր…երդվում ես ինքդ քեզ, համոզում, քարոզում, բարոյախրատական կարդում, բայց երբ տեսնում ես նրան, ում համար սիրտդ է ալեկոծվում ու աշխարհը մոռացվում է իր բարքերով տեղի է ունենում անխուսափելին…Կեսգիշերի սառը քամին ինձ միշտ հիշեցնում է ճակատագիրը անհասանելի սերերի: