Lurer.com-ը գրում է.

Ամերիկյան Politico ամսագիրն իր մարտ-ապրիլհամարում ներկայացրել է Միացյալ Նահանգների 25ամենաամոթալի դաշնակիցներին, որոնք պատիվ չենբերում գերտերությանը, իրենց գործունեությամբհակասում են ամերիկյան հասարակությանդավանած արժեքները անհարմար դրության մեջգցելով նրան: «Եկեք անկեղծ լինենք, ժամանակ առժամանակ մեն գործ ենք ունենումկառավարությունների հետ, որոնք չեն հարգում մեզհամար չափազանց կարևոր հանդիսացողիրավունքները»,-ամսագրից մեջբերում է անում ԱՄՆազգային անվտանգության խորհրդական ՍյուզանՌայսը: Այդ ցուցակում են հայտնվել նաև Հայաստանի հարևան Ադրբեջանը և Թուրքիան:Ադրբեջանը հայտնվել է ԱՄՆ-ի ամենաամոթալի դաշնակիցների 10-րդ հորիզոնականում: Այդ երկրինախագահ Իլհամ Ալիևը նկարագրվում է որպես «նախկինում ցոփ ու շվայտ երիտասարդ, ով իրպաշտոնը ժառանգել է բռնակալ հորից»: Ալիևը ձգտել է շողոքորթել ԱՄՆ-ին ոչ միայն նավթայինպայմանագրեր կնքելով ամերիկյան ընկերությունների հետ, այլև զորքեր տրամադրելով Կոսովոյի,Աֆղանստանի, Իրաքի պատերազմների ժամանակ և ամերիկյան զորքերին թույլ տալով բեռներփոխադրել իր տարածքով դեպի Քաբուլ:«Այս դիխոտոմիան դժվարացնում է Միացյալ Նահանգների վերաբերմունքը Բաքվի հանդեպ»,-գրում էամսագիրը: Արդյունքում գերտերությունը կանգնում է ստրատեգիական ընտրության առջև հետևել ԱՄՆշահերի՞ն, թե՞ արժեքներին: Թեև ԱՄՆ պաշտոնյաները հաճախ են Ալիևին կոչ անում հարգել մարդուիրավունքները, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն արդեն կայացրել է իր ընտրությունը:25-րդ հորիզոնականում է հայտնվել հարևան Թուրքիան. ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այս վաղեմի դաշնակիցերկրի շաղակրատ և անկայուն իսլամիստ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ Օբամանջերմ վերաբերմունք ունի: «Մինչ Էրդողանը ոտնահարում էր Մարդու հիմնարար ազատությունները,պաշտպանվում կասկածելի «հեղաշրջման փորձերից» և թշնամանում Իսրայելի հետ, Օբաման երես էրտալիս իր թուրք ընկերոջը նվազագույնի հասցնելով հասարակական քննադատությունը»,- նշում էPolitico-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել