1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում բնակվող թուրք հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ հնարավոր է միջազգային հետախուզում հայտարարվի: Ինչպես հաղորդում է Haber 7 հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Նրա խոսքով՝ Գյուլենի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար անհրաժեշտ է դատարանի համապատասխան վճիռ:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, որ 2011թ. իրականացվող հակակոռուպցիոն գործողության շրջանակներում գաղտնալսվել են շուրջ 7000 մարդու հեռախոսազրույցներ, որոնք կապված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների հետ: Գաղտնալսվել են նաև երկրի վարչապետի ընտանիքի անդամների հեռախոսազրույցները:
Դրանից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը Գյուլենին մեղադրել է, որ իր շարժման ներկայացուցիչներն են կանգնած գաղտնալսումների հետևում: