A1plus.am-ը գրում է.
Բողոքի ակցիա իրականացնող Օհանավանի եւ հարակից 6 գյուղերի բնակիչներին է միացել ԱԺ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։
Նա բնակիչներին տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզպետը խոստացել է հանել տեխնիկան Կարեն Դեմիրճյանի հայտնի խնձորի այգիների տարածքից։
Բնակիչներն ասացին, որ հավատում են պատգամավորին եւ կբացեն ճանապարհը, իսկ պատգամավորն էլ խոստացավ, որ այս հարցը կբարձրացնի ԱԺ-ում։
Բնակիչները բացեցին ճանապարհը միայն մեկ պայմանով. «Եթե տեխնիկան չհանեն, նորից վերադառնալու են եւ փակեն ճանապարհը»։
Հիշեցնենք, Արագածոտնի մարզի 7 գյուղեր պահանջում են դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը Ապարանի ջրամբարի մոտ։
Նյութի աղբյուր՝ http://www.a1plus.am/1303271.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել