Օրեր առաջ Ռիհաննան տեսախցիկների առջև հայտնվեց Կլեոպատրայի ոճի սանրվածքով: Գեղեցկուհու երկրպագուներն արդեն սովորել են փոփ-դիվայի՝ իր արտաքին տեսքի հետ փորձարկումներին: Սակայն նույնիսկ նրանք զարմացան երգչուհու մազերի կտրուկ աճով, ինչը բազմաթիվ կասկածներ առաջացրեց, քանր որ մոտ մեկ ամիս առաջ Ռիհաննան շատ կարճ սանրվածքով էր:

Ժամանակ առ ժամանակ կասկածների առիթ են տալիս այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են Բեյոնսեն և Սոլանժ Նոուլզը, Թայրա Բենքսը և Նաոմի Քեմփբելը: Երկրպագուների հարցերին պատասխան տալու և կասկածները փարատելու համար մենք որոշել ենք այս հոդվածում պատմել աստղերի մազերի երկարացման հայտնի տեխնիկայի՝ lace wigs-ի մասին:
Թայրա Բենքս

Lace wigs-ը նոր սերնդի կեղծամ է: Հասարակ կեղծամներից նրանք ունեն երկու անհերքելի առավելություն՝ նրանք բացարձակ բնական տեսք ունեն և անհարմար շարժումից տեղաշարժ չեն լինում: Lace wigs-ը մազեր են անչափ բարակ ցանցային հիմքի վրա, որը կպչում է գլխի մաշկի վրա: Գործողությունները կարելի է չսահմանափակել երկարացված մազերով, կարելի է առանց մտահոգվելու լողալ, պարել, ազատորեն կանգնել ֆոտոխցիկների առջև: Ոչ մի դեպքում Դուք չեք կորցնի կեղծամը, քանի որ այն հանվում է հատուկ լուծույթի միջոցով:
Այս տեխնոլոգիան հաճախակի օգտագործում են աֆրոամերիկուհիները: Բնությունից նրանց մազերը շատ խիտ և գանգուր են, բացի այդ դանդաղ են աճում և իրենց կառուցվածքով հարմար չեն սանրվածքներ անելու համար: Նաև տարիքի ընթացքում կանանց մոտ քունքային հատվածներում մազերը թափվում են, այդ պատճառով lace wigs կեղծամները նրանց համար իդեալական տարբերակ են:

Բեյոնսե

Նաոմի Քեմփբել
Շատերի համար մեծ զարմանք առաջացրեց այն փաստը, որ lace wigs եղանակով մազերի երկարացումը շատ տարածված է համաշխարհային հայտնիություն ունեցող աստղերի մոտ: Շոու-բիզնեսի սևամորթ գեղեցկուհիների իդեալական լոքոնները պարզապես պատրանք են: Այդ հնարքից օգտվում են երգչուհիներ Սիարան, Նիքի Մինաժը, դերասանուհի Հոլլի Բերրին, ինչպես նաև Ջենիֆեր Լոպեզը, Եվա Լոնգորիան, Լեդի Գագան և շատ ուրիշները:
Լեդի Գագա

Քրիստինա Ագիլերա

Նիքի Մինաժ

Սիարա

Սոլանժ Նոուլզ

Հոլլի Բերրի
Lace wigs ամենամեծ երկրպագուներից է սուպերմոդել Նաոմի Քեմփբելը: «Սև հովազին» բազմաթիվ անգամներ նկարահանել են կեղծամներով, որոնք հիմնականում շատ վատ և անխնամ վիճակում են եղել:

Բեյոնսեն նախընտրում է ձիգ լոքոններ, որոնք ստեղծվում են միայն ուղիղ մազերի վրա և հաճախակի է փոխում նրանց գույնը: Թվում է, թե փոփ-դիվայի բնական մազերն արդեն լիովին պետք է քայքայված լինեին, բայց երգչուհին չի վնասում իր մազերը և բոլոր փորձարկումներն անցկացնում է կեղծամի վրա: Արհեստական կեղծամն ուղղակի անհնար է տարբերել մազաբաժանի միջոցով, բայց աստղը մի քանի անգամ հայտնվել է անհարմար իրադրությունում:


Բեյոնսե
Թայրա Բենքսը հաճախակի է կրում արհեստական ուղիղ կեղծամներ, և դա հավանաբար ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Թայրա Բենքս
Եվ, իհարկե, Ռիհաննայի՝ արտաքին տեսքի հետ հանդուգն փորձարկումները հիմնականում կապված են և հաջողված են հենց այս կեղծամների շնորհիվ:

Սիարա

Լեդի Գագա



