Tert.am-ը գրում է.
Գառնիի հեթանոսական տաճարի պարիսպներից ներս սրճարան կառուցել չի կարելի, դա մեր թագավորների սեփականությունն է, հայոց արժանապատվությունը, դա Տրդատ թագավորն է կառուցել, որի «բերդը անսասան է», այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նկարիչ Սուրեն Խորենյանը:
«Բերդ է եղել Գառնին և ներս անցնելուց հետո միշտ էսպես մտովի պատկերացրել եմ ... և դա Տրդատն էր կառուցել, բերդը պետք է միշտ անսասան լինի»,- ասաց նկարիչը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ եթե Ռուսաստանում «մի հատ մատուռ, մի հատ քարի կտոր» են գտնում, որը պատմամշակութային արժեք է ներկայացնում, ապա քարոզում են դրա մասին և դրանց մոտենում են որպես սրբավայրերի՝ կոշիկներ են հանում: Նրա խոսքով՝ մշակութային հուշարձանների նկատմամբ նման վերաբերմունքը պետք է նաև մեզ՝ հայերիս: «Դա սեփականությունն է մեր թագավորների»,- նշեց մտավորականը:
Հիշեցնենք, որ մի խումբ ակտիվիստներ ի նշան բողոքի մարտի 2-ին Գառնիի մոտ ընթացող շինարարության համար այդտեղ բերված ավազից լցրել էին պարկերը և բերել Երևան և թողել Մշակույթի նախարարության մոտ:
Ի պատասխան հարցի, թե ինչու չեն մտավորականներով Մշակույթի նախարարությանը ստիպում, պահանջում հատուկ վերաբերմունք նման հուշակոթողների նկատմամբ, հանդիպմանը ներկա ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հայտարարեց.«Մենք իրենցից ի՞նչ պատասխան ակնկալենք, եթե նախարարության մեջ մշակույթից հասկացող մարդ չկա: Կամ եթե կա՝ նա ուղղակի ձայնազուրկ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ