Պարզվում է՝ Apple-ը կարող է հետևել իր սարքերից օգտվողներին, նույնիսկ եթե սարքի մարտկոցը «մեռնում է» և այն անջատվում է:  Iphone 5S-ի սենսորն օգտագործում է հատուկ ներկառուցված չիպը` տվյալները հավաքագրելու համար:

image

Այս մասին բացահայտումն արել է Reddit-ի Glarznak անունով օգտատերը, այն բանից հետո, երբ ճանապարհորդելիս հեռախոսի մարտկոցը «մեռել է» և այն անջատված է եղել, հաղորդում է Dailymail-ը:

Նա պատմել է, որ արձակուրդի ընթացքում հեռախոսն անջատած է եղել և դրված է եղել գրպանում: Երբ նա նորից է միացրել Iphone 5S-ը տեսել է, որ բոլոր անջատված օրերի իր կատարած քայլերը պահպանված են:

Այս ամենի համար օգտագործվում են M7 չիպեր, որոնք ունեն փոքր էներգետիկ հնարավորություն, և հավաքագրում են տվյալներ, նույնիսկ եթե հեռախոսն անջատված է: Բոլոր տվյալներն այնտեղ կոդավորված են և 7 օր հետո ջնջվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել