Վլադիմիր Պուտինը առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակիLife.panorama.am-ը գրում է.

Այդ մասին Օսլոյում հայտարարել է Նոբելյան ինստիտուտի ղեկավար Գեյր Լունդեստադը:
Նշենք, որ այս տարի մրցանակին հավանկնում են ռեկորդային թվով հավակնորդներ: Ցուցակում ներառված են 278  քաղաքական  ու հասարակական գործիչներ, կազմակերոպություններ,  այդ թվում նաև Էդվարդ Սնոուդենը և Հռոմի պապը:

Հաղթողի անունը պարզ կդառնա ոչ այնքան  շուտ. Նոբելյան կոմիտեն մրցանակակրի անունը կհրապարակի հոկտեմբերի կեսերին:

Հիշեցնենք, որ 2013 թ. սեպտեմբերին Վլադիմիր Պուտինին առաջադրել է Հոգևոր միասնության և համագործակցության միջազգային ակադեմիան: Նոբելյան կոմիտեին ուղղված կոչի տակ ստորագրել է երգիչ Իոսիֆ Կոբզոնը:  Ակադեմիայի ղեկավար Գեորգի Տրապեզնիկովը, բացատրելով ակադեմիկոսների որոշումը, հիշեցրել է Բեսլանում և Հարավային Օսիայում Պուտինի իրականացրած «խաղաղապահ դերակատարումը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել