Երբ ընթերցում ես «ՖԲ»-ի գրառումները, մեկնաբանությունները, ծանոթանում լրատվությանը, թվում է, թե երկրագնդի ողջ հոգսերը, պրոբլեմները տվել են մեզ` հայերիս…Բոլորին քննադատում ենք, բոլորին սովորեցնում, դասեր տալիս…
Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք, եվրոպացուց` եվրոպամետ, ռուսաստանցուց` ռուսամետ, ուկրաինացուց` ուկրաինամետ, մայդանմեյդանցիներից, բանդերականներից ավելի մեյդանամետ ու բանդերլոգ`ֆաշիստ…
Ի՜նչ կռիվներ, հայհոյանք-վիրավորանքներ, վեճեր, «ռազբորկաներ», լուրջ և անլուրջ վերլուծություններ…Ինչքան ուզես…Տվյալ երկրների քաղաքացիները, քաղաքական գործիչները, վերլուծաբանները «ղալաթ» են արել…Մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է…Մենք բոլորս գեներալներ ենք` շարքային չկա, մենք բոլորս նախագահ ենք` սովորական քաղաքացի չկա…Ամեն ինչ գիտենք` սպորտից-նեյրովիրաբուժություն, գիտությունից-ժամանակակից արվեստ, ողջ տիեզերքը մի քանի անգամ «քանդել-հավաքել» ենք…Մեզ բոլորիս թվում է թե մենք ավելի լավ նախագահ, նախարար կլինենք, ավելի լավ կղեկավարենք, ավելի լավ կկառուցենք, կդասավանդենք, կնկարենք, կքանդակենք…
Մի խոսքով` ունիկալ ենք, ունիվերսալ ու եզակի…Բայց ավելի շատ` պրոբլեմատիկ, փնթփնթան, ամեն ինչից դժգոհ ու շատ անկազմակերպ…
Բայց նաև իրոք լավն ենք…



