fifaAraratnews.am-ը գրում է.

Երեկ ՖԻՖԱ-ի օրացույցում ընկերական հանդիպումների օր էր։

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականն արտագնա ընկերական խաղում 0։2 հաշվով զիջել է Ռուսաստանին։

Եվրո 2016-ի որակավորման խմբային փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները նույնպես անցկացրել են ընկերական հանդիպումներ։ Պորտուգալիան սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախել է Կամերունին, իսկ Անգլիան նվազագույն 1։0 հաշվով առավելության է հասել Դանիայի նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ մրցակից՝ Ալբանիայի հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության է հասել Մալթայի նկատմամբ։

Նշանակալի մյուս հանդիպումներից հարկ է առանձնացնել իսպանացիների հաղթանակը իտալացիների նկատմամբ, ինչպես նաև Արգենտինայի գոլազուրկ ոչ-ոքին Ռումինիայում։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում ընկերական հանդիպումների արդյունքները․

ճապոնիա – Նոր Զելանդիա՝ 4։2

Ռուսաստան – Հայաստան՝ 2։0

Իրան – Գվինեա՝ 1։2

Վրաստան – Լիխտենշտեյն՝ 2։0

Լիտվա – Ղազախստան՝ 1։1

Ադրբեջան – Ֆիլիպիններ՝ 1։0

Բուլղարիա – Բելառուս՝ 2։1

Ալբանիա – Մալթա՝ 2։0

Մոնտենեգրո – Գանա՝ 1։0

Հարավային Աֆրիկա – Բրազիլիա՝ 0։5

Հունգարիա – Ֆինլանդիա՝ 1։2

Ալժիր – Սլովենիա՝ 2։0

Հունաստան – Հարավային Կորեա՝ 0։2

Իսրայել – Սլովակիա՝ 1։3

Չեխիա – Նորվեգիա՝ 2։2

Բոսնիա – Եգիպտոս՝ 0։2

Մակեդոնիա – Լատվիա՝ 2։1

Կոլումբիա – Թունիս՝ 1։1

Անդորա – Մոլդովա՝ 0։3

Թուրքիա – Շվեդիա՝ 2։1

Ուկրաինա – ԱՄՆ՝ 2։0

Ռումինիա – Արգենտինա՝ 0։0

Շվեյցարիա – Խորվաթիա՝ 2։2

Ավստրիա – Ուրուգվայ՝ 1։1

Բելգիա -Կոտ դ’Իվուար՝ 2։2

Ուելս – Իսլանդիա՝ 3։1

Լեհաստան – Շոտլանդիա՝ 0։1

Գերմանիա – Չիլի՝ 1։0

Ավստրալիա – Էկվադոր՝ 3։4

Ֆրանսիա – Նիդերլանդներ՝ 2։0

Անգլիա – Դանիա՝ 1։0

Պորտուգալիա – Կամերուն՝ 5։1

Իսպանիա – Իտալիա՝ 1։0

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել