Lragir.am-ը գրում է.

Եվրամիությունը հրապարակել է ուկրաինացի նախկին այն պաշտոնյաների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ցուցակում 18 հոգու անուն կա: «Բոլոր միջոցները և տնտեսական ռեսուրսները, որոնք պատկանում են կամ այն անձանց վերահսկողության տակ են, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի պետական միջոցների անօրինական յուրացման, ինչպես նաև Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման մեջ, պետք է սառեցվեն», - նշված է որոշման մեջ: 

ԵՄ ցուցակի մեջ են հայտնվել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նրա որդիներ Ալեքսանդրն ու Վիկտորը, ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, նրա որդի Արտյոմը, ԱԱԽ նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն ու նրա որդի Ալեքսեյը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևը և նրա եղբայր Սերգեյը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը, ՆԳ նախկին փոխնախարար Վիկտոր Ռատուշնյակը, գործարար Սերգեյ Կուրչենկոն, կրթության և գիտության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկը, առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրևան, Յանուկովիչի նախկին խորհրդական Իգոր Կալինինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել