«Տարածքային կառավարման նախարարությունն այս տարում կիրականացնի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր՝ համաձայն 2011 թ. մշակված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի։

Ծրագիրը կսկսվի Ծաղկաձոր, Զերմուկ, Դիլիջան և Տաթև համայնքներից։ Այս համայնքներից և հարևան 14 գյուղերից կձևավորվեն 4 խոշոր համայնք։

Եթե երեք տուրիստական կենտրոններն իրենք կդառնան համայնքային կենտրոններ, ապա Տաթև համայնքի դեպքում կենտրոնը կլինի Շինուհայր գյուղը։

Պիլոտային և հետագա խոշորացումը կիրականացվի միայն հանրաքվեի արդյունքում բնակչության դրական գնահատականին արժանանալուց հետո։ Առայժմ. սակայն, որոշված չեն, թե վերը նշված համայնքներում երբ են տեղի ունենալու հանրաքվեները։ Ենթադրվում է. այս տարվա ընթացքում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել