«Որքան էլ առաջին հայացքից ակնհայտ չլինի, մեր երկրի տնտեսությունը խորը ճգնաժամում է և դրա պաշտոնական ապացույցները արդեն կան։
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքների, դրամի կայունությունն ապահովելու նպատակով միայն փետրվար ամսին ԿԲ-ն շուկա է նետել ավելի քան 61 միլիոն կանխիկ դոլար։ Իսկ միայն այս շաբաթ ԿԲ-ն շուկա է ներարկել ևս մոտ 25 միլիոն դոլար։ Նման փութաջանությամբ Կենտրոնական բանկը «աշխատում էր» նաև 2009 թվականի հունվար-փետրվարին և կրկին խնդիր էր դրել ապահովել դրամի կայունությունը։
Սակայն այդ տարի մարտի 3-ին դրամը փլուզվեց և մեկ դոլարի գինը մեկ օրում 305 դրամից բարձրացավ մինչև 400 դրամի։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ հիմա գնում է նույն գործընթացը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել