Լավ, գիտե՞ք որն է հետաքրքիր, որ եթե մի խումբ Հայ մտավորականներ միանում են Բաց նամակին` ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահին, մի քանի հոգի հայտնվում են ու սկսում շահարկել թե ինչի՞ նախագահին, ինչի՞ էս հարցով, ինչի սենց ու նենց... բայց երբ մի քանի այլ հոգիներ ամենատարբեր հարցերով մեր երկրի ներքին խնդիրները լուծելու համար դիմում են Եվրոպական տարբեր կառույցների ու ամեն կերպ փորձում երկրի խնդիրները դուրս հանելով` քցել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը, էդ ճոռոմ-ճոռոմ խոսացողներից մեկին չենք տեսնում, որ ասի, եղբայր, բայց ինչի՞ հենց Եվրոպային:
Միգուցե և զարմանալի լիներ, եթե էդ Եվրոպային դիմողների ցուցակում պարբերաբար չհայտնվեին էդ բողոքավորները, ում նյարդերը տեղի են տալիս, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահին մտավորականները կարող են որևէ նորմալ ու բարոյական արժեքների հաստատմանն ու պահպանմանն ուղղված պահանջ հղել:
Հ.Գ.Հետաքրքիր ա, էդ Եվրոպային դիմող մարդիկ, ինչի՞ մի անգամ չեն դիմում Եվրոպային ու եվրապական դատարաններին, երբ որ մեր սահմանի վրա, ադրբեջանցի դիպուկահարների կողմից հայ զինվոր է սպանվում:
Թե՞ Ձեր գործը մեր պետականությունը քնդելն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել