«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ կառավարությունը, պատկերավոր ասած, հոգեբանորեն պատրաստ է, որ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ` առանցքային հոդվածներ կճանաչի հակասահմանադրական եւ կկասեցնի դրանց կիրարկումը:

Համենայն դեպս, ՀՀ ֆինանսների նախարարությունում մշակում են այդ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով կարող են օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: Այս մասին հաղորդում է «Սիվիլնեթը»` հղում անելով իր հավաստի աղբյուրներին: Մասնավորապես, ըստ պարբերականի, աշխատողներից գանձվող պարտադիր վճարներին օրենքի փոփոխությամբ տրվելու է հարկի կարգավիճակ: Սա, իհարկե, կոսմետիկ փոփոխություն է, եւ դրանից պարտադիր կուտակային համակարգի էությունը չի փոխվում, բայց դա կարող է վկայել այն մասին, որ կառավարությունն արդեն տեղյակ է ՍԴ-ի որոշումից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել