Replik.am-ը գրում է.

Այն, ինչին ականատես եղանք երեկ հայկական հեռուստաընկերությունների եթերում կարելի է բնութագրել հետևյալ բառերով՝ մարդկային տականքության և ողբերգության բացառիկ օրինակ: Խոսքն, իհարկե, վերաբերում է հայ ռազմագերի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին:

77-ամյա այս ծերունու գերեվարման պատմությունը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ու հայ ժողովրդի համար մի վտանգավոր իրողության մասին, որ մեր անմիջական հարևանությամբ ապրող բարբարոս ու խաշնարած ցեղն իր անասնական բնազդներով երբեք չի փոխվում: Այն ինչ կատարվել է պատահմամբ գերության մեջ ընկած, առողջական խնդիրներ ունեցող հայ ծերունու հետ, մարդկային երևակայությունից վեր է:

Ադրբեջանցիների հիվանդ երևակայությունն այն աստիճանի է զարգացել, որ այս մարդուն ի սկզբանե դիվերսանտ համարեցին: Իսկ թևի վիրակապից և այս ծերունու բզկտված տեսքից ակնհայտ է դառնում խոշտանգումների  այն մասշտաբը, ինչին ենթարկվել է հայ ռազմագերին:

Հ.Գ. Ժամանակին Նժդեհն այսպիսի արտահայտություն է արել՝ «… հայ ժողովուրդ երբե´ք, երբե´ք չներես թուրքին»: Կարդալով Նժդեհի խոսքերը՝ մի պահ մտածում ես  լավ, իսկ միգուցե մի օր այդ թուրքը փոխվի, միգուցե մի օր այդ ցեղի հետ խաղաղ գոյակցելու հնարավորություն ստեղծվի…., բայց խաղաղասիրական այս մտքի կողքին աչքերիդ առաջ հառնում է 21-րդ դարում թուրքի կողմից խոշտանգված հայ ծերունու ողբերգական կերպարը ու նորից համոզվում ես, որ Նժդեհը ճիշտ է, քանզի, նույնիսկ 21-րդ դարում, թուրքական ցեղի մոտ անասնական հոտի կանչն ավելի զորեղ է, քան մարդկային խիղճն ու խաղաղասիրությունը:

Արտակ Սարիբեկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել