Վարդան Պետրոսյանը ներկայիս քաղաքական վիճակը այսօր բնութագրեց նման քառյակով. «Դանիել արքան դարձրին Դանիա, Համլետի հոր վրեժը դարձել է մանիա, եսլի տի նեմեց իդի տի վ Գերմանիա, տակ շտո բռածեց դավայ դո սվիդանյա»: «Քաղաքական կացությունը ես այսպես կներկայացնեմ: Ժամանակն է եկել, որ մենք իրար հրաժեշտ տանք, բայց ուրախ կլինեի, որ այդ հրաժեշտը լիներ քաղաքակիրթ ձեւերով: Ընդհանրապես նման դեպքերում երկու ձեւով է լուծվում հարցը վերեւից եւ ներքեւից: Ես կուզեի, որ այս հարցը լուծվեր եւ ներքեւից եւ վերեւից»,- ընդգծեց դերասանը, վստահություն հայտնելով, որ վերեւում էլ ինչ որ եզրակցությունների անպայման պետք է գան, քանի որ ինչ տեղի ունեցավ «Հարսնաքար» ռեստորանում, պատահակություն չէր, այլ մեր կյանքի պատկերն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gterlemezyan/posts/206363726156214
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել