Banman.am-ը գրում է.

ԱԺ֊ում շրջանառության մեջ է դրվել նոր օրինագիծ, որը ենթադրում է ԶԼՄ֊ների համար պատասխանատվություն է փորձում մտցնել անհայտ, fake աղբյուրների հետ կապված։

Ինձ համար քիչ թե շատ ընդունելի են 9.5 եւ 9.6 կետերը։ Առավելեւս, որ մենք հիմա գտնվում ենք Եվրոպական դատարանի Դելֆիի հետ կապված որոշման տակ, նենց որ դեռ որ սենց ա լինելու։

Բայց․․

Օրինագիծը ունի մի քանի կարեւոր թերություն (չհաշված ընդհանուր երկրի իմիջի համար ռիսկերը, որոնք քիչ չեն)

ա․ Այս պահին մեր օրենսդրությունը նորմալ չի բացատրում, թե ինչ է լրատվամիջոցը։ Նման իրավիճակում դնել այսպիսի պահանջներ, նշանակում է հարվածի տակ դնել գրեթե բոլոր մարդկանց, ով ցանցում գրում է Ֆեյսբուքում, Թվիթերում, բլոգում եւ այլն։ Նայեք, այս սահմանման տակ ընկնում են առնվազն մեկ միլիոն հայերի պրոֆիլներ տարբեր ցանցերում․ 9.3. Սույն հոդվածի իմաստով հրապարակային էլեկտրոնային կայք է համարվում, այն կայքը, որը համացանցի միջոցով հասանելի է անսահմանափակ թվով անձանց, ունի որոշակի հասցե, պարունակում է լրատվական կամ այլ բնույթի տեղեկատվություն` անկախ տեղեկատվության թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից:

բ․ Խոսք է գնում անհայտ օգտատերերի մասին։ Սա անիմաստ կատեգորիա է ինտերնետում։ Իրականում մենակ Facebook, Linkedin պահանջում, որ մարդ իր իրական տվյալներով ներկայանա։ Այն էլ դա իրավական պահանջ չի, այլ զուտ այդ ցանցերից օգտվելու կանոն։ Մնացած սոցիալական ցանցերում դա ոչ միայն պարտադիր չի, այլ շատ տեղեր լրիվ հակառակն է։ Օրինակ, Livejournal, Wordpress, Blogspot նույն էլեկտրոնային հասցեով կարելի է բացել տասնյակ անաուն հաշիվներ։ Եւ այլն, եւ այլն։

գ․ Էլ չեմ ասում նրա  մասին, որ սոցցացների հարթակները գտնվում են ՀՀ իրավասությունից դուրս, իսկ մեր ոչ մի մարմնին իրենք չեն տրամադրի անհատական տվյալներ՝ եթե տակը չկա քրեական գործ։ Ընդ որում, քրեական գործ, որը իրենց երկրի համար դա իսկապես քրեորեն պատժելի արարք է։ Հավաստիացնում եմ , որ ոչ Facebook, ոչ Odnwoklassniki֊ն պատգամավորին ձեռ առնելու համար մարդու IP հասցեները չեն բացահայտելու։ Ինչից ստացվում է, որ բոլորս անհայտ անձ ենք հանդիսանում ըստ այս օրինագծի։ Մենք բոլորս ֆեյք ենք, իմացեք։ 
դ․ Ավելին, անաուն լինելը, ըստ Եւրոպայի Խորհրդի, որի անդամ է նաեւ Հայաստանը, ունի հատուկ հրչակագիր․ DECLARATIONon freedom of communication on the Internet, որի 7 սկզբունքը հենց անանուն լինելն է․ ԵԽ անդամ երկները պետք է հարգեն մարդու անանուն լինելու իրավունքը․ 
    Principle 7: Anonymity
    In order to ensure protection against online surveillance and to enhance the free expression of information and ideas, member states should respect the will of users of the Internet not to disclose their identity. This does not prevent member states from taking measures and co-operating in order to trace those responsible for criminal acts, in accordance with national law, the Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms and other international agreements in the fields of justice and the police.
Ուրիշ հարց, որ նորմալ ԶԼՄ֊ները երբեք, երբեք, երբեք մեկ աղբյուրից չեն օգտվում։ Անհայտ աղբյուրից օգտվելու դեպքում (ինչը նորմալ բան է ) պետք է նաեւ այլ, ռեալ աղբյուրներ բերվեն։ Դա դեռ համալսարանում պետք է սովորեն։

Իսկ սա նախագծի հեղինակներն են եւ տեքստը․


Հեղինակներ` Արփինե ՀովհաննիսյանԴավիթ Հարությունյան,Թեւան ՊողոսյանԷլինար ՎարդանյանՆաիրա Զոհրաբյան,Արմեն ՌուստամյանՍտեփան ԴեմիրճյանԷդմոն Մարուքյան,Գագիկ ՋհանգիրյանՀեղինե Բիշարյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում՝


1) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությունով. «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը:»:
2) լրացնել 9.1-ին, 9.2-րդ, 9.3-րդ, 9.4-րդ, 9.5-րդ եւ 9.6-րդ մասերով.
« 9.1. Լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ:
9.2. Զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հեռացնել իրավատիրոջ կայքում տեղ գտած զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունը: Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո՝ անհապաղ բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում:
9.3. Սույն հոդվածի իմաստով հրապարակային էլեկտրոնային կայք է համարվում, այն կայքը, որը համացանցի միջոցով հասանելի է անսահմանափակ թվով անձանց, ունի որոշակի հասցե, պարունակում է լրատվական կամ այլ բնույթի տեղեկատվություն` անկախ տեղեկատվության թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից:
9.4. Սույն հոդվածի իմաստով հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատեր է համարվում այն անձը, ով ունի մեկնաբանությունը հեռացնելու իրավունք եւ տեխնիկական հնարավորություն:
9.5.Համապատասխան լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում էլեկտրոնային կայքում տեղ գտած վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն:
9.6.  Հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջ կողմից վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջը չկատարելու դեպքում տուժողը իրավունք ունի դատական կարգով հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քնանիսը`հրապարակային ներողություն խնդրել, հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը եւ վճարել վիրավորանքի կամ զրպարտության սույն հոդվածով նախատեսված չափի փոխհատուցում` անկախ մեկնաբանության հեղինակին պահանջ ներկայացնելու հանգամանքից»: 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել