Երևանում վարորդը Газель-ով վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխային. shamshyan.comShamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Հարավ արևմտյան թաղամասի, Անդրանիկի փողոցի թիվ 41 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 59-ամյա Արկադի Հարությունյանն իր կողմից վարած Газель մակնիշի 837 LP 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնը Երևանի բնակիչ 12-ամյա Արեգ Բուդաղյանը, ով փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել