Կատաղած ամբոխն այրել է մի տղամարդու, ով մեղադրվում էր աստվածուրացության մեջ: Ահավորն այն է, որ տեղի ունեցող վայրագությանը հարյուրավոր մարդիկ են հետեւել եւ ոչ մեկը չի օգնել ոստիկաններին կանխել վայրագությունը: Ցավոք սրտի գործի բերումով ինձ «բախտ է» վիճակվել հաճախակի լսել սպառնալիքների, ջարդերի, ինքնադատաստանի կոչեր եւ տեսնել այդ ամենին անթաքույց հրճվանքով կամ լուռ անտարբերությամբ հետեւող, նույնիսկ ոգեւորող եւ նաեւ մասնակցող լրագրողների եւ գործիչների: Ամբո՞խ, թե՞ ժողովուրդ: Կամ ինչու՞ է ամբոխը միշտ խոսում ժողովրդի անունից: Չէ՞ որ, ամբոխը ինչպես միշտ մնում է ամբոխ, իր անկանխատեսելիությամբ, իր ամբոխի հոգեբանությամբ, իր միատարրությամբ՝ անկախ մասնակիցների ինտելեկտից, մասնագիտությունից, տարիքից: Այո, ինչեր՜ չեն անի ամբոխները խելագարված... Ժողովուրդ մի վերածվեք ամբոխի, մնացեք մարդ, անհատականություն: Կուլ մի գնացեք զգացմունքայնությանը, պահի ազդեցությանը, կարողացեք ցանկացած իրավիճակում տիրապետել Ձեզ, մնալ մարդ: Հիշեք, որ Դուք գրեթե միշտ, միայն միջոց եք կողքից Ձեզ նայող, ոգեւորող գործիչների համար...



