Ինչ-որ խմբեր, որոնց հետևում հիմնականում երևում են իշխանության երկար ականջները, պահանջում են «մաքրել հայկական հեռուստատեսությունները աղբից», այն պարագայում, երբ որ հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները նույնպես պատկանում են իշխանությունների այս կամ այն թևին: Այնպես որ անիմաստ է խառնվել հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղող իշխանությունների այս հերթական թատերական բեմականացումներին՝ երբ Հայաստանում կլինի գեթ մեկ անկախ հեռուստատեսություն, այդ ժամանակ էլ արժի մտածել և խառնվել այս ամենին, իսկ հիմա իշխանությունների թևերը ինչքան ուզում ա թող իրար սիրեն ու գզեն կամ գզեն ու սիրեն՝ խանգարել չարժե...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել