Ինչ է պետք  ուտել 40 տարեկանից հետոAroxj.am-ը գրում է.

Շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց  որոշ մրգեր ու բանջարեղեններ կարող են նույնպիսի ազդեցություն ունենալ , ինչպես ձեր ընդունած դեղերը: Դրա համար պետք է խորհրդակցեք բժշկի հետ. հնարավոր է, որ  պետք է դրանցից որոշները բացառել: 

Գրեյպֆրուկտ: Եթե  ընդունում եք զարկերակային ճնշումն իջեցնող դեղահաբեր, հակադեպրեսանտներ, անքնության դեմ հաբեր, ապա այդպիսի դեպքերում գրեյպֆրուկտը կարող է բացասական ազդեցույուն ունենալ: Քանի որ այս միրգը հարուստ է վիտամին c-ով և կալիումով փոխարենը կարելի է ուտել լայմ և նարինջ:


Բանջարեղեն: Եթե ձեր ատամները զգայուն են, ապա առաջին հերթին պետք է հրաժարվեք թարմ բանջարեղենից, որովհետև նախ դրանք դժվար է  ծամել: Բայց նաև չպետքէ մոռանալ  դրանց մեջ պարունակվող վիտամինների և բջջանքի մասին: Դրանք կարող եք օգագործել թարմ պատրաստվող ապուրներում: 

Լոբի : Շատերը հրաժարվում են լոբուց միայն այն պատճառով, որ այն ստամոքսում առաջացնում է գազեր: Բայց պետք է հիշեք, որ լոբին իր մեջ պարունակում է ձեր օրգանիզմին այնքան անհրաժեշտ բաղադրիչներ, ինչպիսիք են` բջջանք, երկաթ, սպիտակուցներ, իսկ ճարպերը շատ քիչ տոկոս են կազմում: Աշխատեք ձեր սննդակարգում ներառել այս սննդատեսակը:

Ալկոհոլ:  Ալկոհոլի չափավոր օգտագործումը նվազդեցնում է սիրտանոփշթայի հիվանդությունների վտանգը: Բայց պետք է  ասել, որ տարիքի հետ ալկոհոլն ավելի վատ է անդրադառնում առողջությանը`

  • Բարձրացնում է զարկերակային ճնշումը
  • Վատ է անդրադառնում դիաբետիկների վրա
  • Կա դեղամիջոցներ, որոնց համատեղ  օգտագործումն ալկոհոլի հետ  կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել