Մամիկոն Խոջոյանին ադրբեջանցիները խոշտանգել ենArmnewstv.am-ը գրում է.

Հայրենիք վերադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է: Քույրը 2 անգամ հանդիպել է հիվանդասենյակում: Աղջկան Խոջոյանը ճանաչել է, առաջինը հենց իր հետ է խոսացել: Ասել է աղ, աղ են լցրել: Հետո ձեռքը տարել է գլխի այն հատվածը, որտեղ վերք կա, նորից ասել` աղ են լցրել: Աղջիկը երկրորդ տեսակցության ժամանակ նկատել է, որ վերքը խորանում է, արտադրությունը շատանում: Հեղինե Վարդազարյանը, երբ շոշափել է պարանոցի հատվածը, 77-ամյա ծերունին բարձր գոռացել է, ջուր ուզել, լցրել պարանոցին ու ասել` քնում եմ: Բայց չի քնել, նորից գոռացել է` երկաթը տարեք, որ չխփեն:

Իջևանի հիվանդանոցում Խոջոյանի ձեռքի գիպսը քանդել են, դուստրը ներկա է եղել: Ձեռքի երկու հատվածում կրակոցի երկու հետք կա, իսկ դաստակի հատվածում երեք մեծ կապտուկ: Թևերի երակներին ասեղի 9 հետք:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել