
1. Միշտ չէ, որ կարելի է ասել ճշմարտությունը, սակայն դրանից դեռևս չի հետևում, որ պետք է ստել: Վիլհելմ Լիկնեխտ
2. Լուրջ մարդիկ ժամանակ չունեն կարկատել թզենու տերևները՝ մերկ ճշմարտությունը ծածկելու համար: Լոուել
3. Կյանքում կարևոր է, թե ով է ասում ճշմարտությունը: Ոմանց բերանում ճշմարտությունն էլ է ստի վերածվում: Թոմաս Ման
4. Եթե դուք ասում եք միայն ճշմարտությունը, ձեզ էլ ոչինչ պետք չէ հիշել: Տվեն
5. Եթե ուզում ես լսել ճշմարտությունը, թույլ տուր ազատ արտահայտվել: Պուբիլիոս Սիրոս
6. Ճշմարտությունը երբեմն ատելություն է ծնում: Տերենտիոս
7. Ճշմարտության լավագույն զարդը նրա մերկությունն է: Թոմաս Ֆուլեր
8. Կա 3 բան, որ երկար ժամանակ թաքնված մնալ չեն կարող՝ արևը, լուսինը և ճշմարտությունը:
9. Համատարած ստի ժամանակաշրջանում ճշմարտությունն ասելը հեղափոխական քայլ է: Ջորջ Օրվել
10. Մարդ ամենից քիչ է նման ինքն իրեն, երբ խոսում է իր անունից: Դիմակ տվեք նրան, և այդժամ նա կասի ճշմարտությունը: Օսկար Ուայլդ
11. Ճշմարտությունը երբեք մի ասա այնպիսի մարդկանց, ովքեր արժանի չեն դրան: Մարկ Տվեն
12. Ճշմարտությունը գեղեցիկ ու սարսափելի բան է: Հետևաբար նրան պետք է մոտենալ մեծ զգուշությամբ: Ջոան Ռոուլինգ
13. Եթե դուք ճշմարտություն եք փնտրում, հնարավոր է, որ դուք ի վերջո հարմարավետություն գտնեք: Եթե դուք հարմարավետություն եք փնտրում, դուք չեք գտնի ո՛չ հարմարավետություն, ո՛չ ճշմարտություն: Քլայվ Սթեյփլս Լյուիս
14. Երբ ես հուսահատվում եմ, հիշում եմ, որ պատմության ողջ ընթացքում միշտ ճշմարտության ու սիրո ճանապարհն է տարել դեպի հաղթանակ: Լինում են բռնակալներ ու մարդասպաններ, որոնք կարող են որոշ ժամանակ անպարտելի թվալ, սակայն ի վերջո, նրանք միշտ էլ տապալվում են: Մահաթմա Գանդի
15. Ճշմարտությունն իր բնույթով ակնհայտ է: Հենց որ հեռացնում ես դրան շրջապատող տգիտության սարդոստայնը, այն սկսում է պայծառ շողալ: Մահաթմա Գանդի
16. Ճշմարտությունն անցնում է երեք փուլով: Նախ ճշմարտությունը ծաղրում են, հետո՝ մոլեգնորեն հակառակվում դրան, իսկ վերջում ընդունում են, որ այն ակնհայտ ու անվիճելի է: Արթուր Շոպենհաուեր
17. Ճշմարտությունը մեր ունեցած ամենաթանկարժեք բանն է: Եկեք խնայենք այն: Մարկ Տվեն
18. Ես հավատում եմ ամեն ինչին, քանի դեռ այն չի հերքվել: Այսպիսով, ես հավատում եմ փերիների, առասպելների, վիշապների գոյությանը: Դրանք գոյություն ունեն, եթե անգամ դրանք միայն ձեր մտքում են: Ջոն Լենոն
19. Մի ստեք ինքներդ ձեզ: Այն մարդը, ով ստում է ինքն իրեն և ականջ դնում իր իսկ ստերին, հասնում է մի այնպիսի կետի, երբ այլևս չի կարողանում ճշմարտությունը տարբերակել ստից, և այսպիսով կորցնում է ինքնահարգանքը ու ուրիշների հանդեպ ունեցած հարգանքը: Կորցնելով հարգանքը՝ նա դադարում է նաև սիրել: Ֆեոդոր Դոստոևսկի
20. Արվեստն այնպիսի սուտ է, որը մեզ թույլ է տալիս գիտակցել ճշմարտությունը: Պաբլո Պիկասո
Ճշմարտությունը հազվադեպ է ճշմարտանման երևում: Մորուա